ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ և նախարարների խորհրդի նախագահ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել փետրվարի 18-ին Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների անցկացման համար բարենպաստ պայմանների ստեղծման և ցուցաբերած հյուրընկալության համար, որը նպաստել է երկու պատվիրակությունների կառուցողական և արդյունավետ աշխատանքին։
Հաստատվել է ռուս-սաուդյան համագործակցության հետագա առաջընթաց զարգացման հանձնառությունը, դրանց թվում՝ առևտրի, ներդրումների և էներգետիկայի ոլորտներում։ Կողմերը նավթի համաշխարհային շուկայում կայունությունը պահպանելու նպատակով կշարունակեն սերտ համագործակցությունը OPEC Plus-ի շրջանակում։




























