Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կուսակցության գլխավոր համագումարին ընդառաջ դիմում է ներկայացրել կուսակցության կողմից որպես Թուրքիայի նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար։

Այս մասին, Էքրեմ Իմամօղլուն գրել է սոցիալական կայքի իր էջում՝ շեշտելով, որ նոր սկզբի առաջին քայլն է արել իր կուսակցության (Ժողովրդահանրապետական) կողմից երկրի նախագահի թեկնածու առաջադրվելու համար։

Էքրեմ Իմամօղլուն «Ժողովրդահնարապետական» կուսակցության կանոնակարգի համաձայն կուսակցության անդամներից հավաքել է ստորագրություն եւ ներկայացրել կուսակցության խորհուրդ՝ առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության կողմից որպես նախագահի թեկնածու առաջադրվելու համար։