Մոսկվայի փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն ընկել է. խոսքը հին նմուշի թղթադրամների մասին է, որոնք հրաժարվում են ընդունել աշխարհի մի շարք երկրներում։

Ինչպես պարզել է SHOT-ը, մայրաքաղաքի փոխանակման կետերում դեռ կարելի է գնել ու վաճառել հին դոլարներ, սակայն մի շարք նյուանսներով։ Հին թղթադրամները կարելի է գնել 90 ռուբլով, իսկ նորերը՝ 95-ով:

Վաճառել հնարավոր է միայն 100 դոլար անվանական արժեքով թղթադրամներ, եւ յուրաքանչյուրի համար կգանձվի միջնորդավճար 500 ռուբլի՝ 88 ռուբլի փոխարժեքի դեպքում։ Այսինքն՝ հին 100 դոլարը վերադարձնողները կստանան ոչ թե 8 800, այլ ընդամենը 8 300 ռուբլի։ Գումարած այն, որ թղթադրամի վրա չպետք է լինի որեւէ կնիք:

SHOT-ի տվյալներով՝ ԿԲ-ն չի միջամտի հին դոլարների առքուվաճառքի գործընթացին, քանի որ լիազորություններ չունի։