Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը բացարձակ եզակի առաջնորդներ են, թեև ամեն մեկը՝ յուրովի։ Այս կարծիքն է հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Նախագահ Թրամփը հաղթեց ընտրություններում Ամերիկայի համար եզակի արդյունքով։ Նույնիսկ տատանվող նահանգներում։ Նախագահ Թրամփը կուսակցական վերահսկողություն ունի երկու պալատների վրա: Այսինքն՝ իր հեղինակության, իր իշխանության կայունության տեսանկյունից նա ԱՄՆ-ի համար բացարձակապես եզակի նախագահ է»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Սակայն, շարունակել է նա, Պուտինը «ոչ պակաս եզակի նախագահ է, քան Թրամփը»: «Նա մի նախագահ է, որը 25 տարի իշխանության ղեկին է։ Եվ բնակչության կողմից աջակցության մակարդակն աննախադեպ բարձր է։ Ինչ էլ ասելիս լինեն», - հիշեցրել է Պեսկովը ՝ մատնանշելով Պուտինի շուրջ ռուսաստանցիների անհավանական համախմբումը: