Արագածոտնի մարզում, դեկտեմբերի 21-ին`ժամը 18.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում (Օհանավան գյուղի հատված) տեղի է ունեցել ավտոպատահար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 38 ՕՏ 032 համարանիշի (վարորդ` 24-ամյա Գ. Զաքարյան) եւ «Օպել Աստրա» մակնիշի 29 ՕԼ 871 համարանիշի  (վարորդ` 24-ամյա Ա. Պետրոսյան) ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «Ֆորդ» ավտոմեքենայի ուղեւոր` 21-ամյա Վ. Փաթաթանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով բուժօգնություն` դուրս է գրվել հիվանդանոցից: