Հայաստանի կառավարությունն այսօր` դեկտեմբերի 22-ին, որոշում ընդունեց կասեցնել հանրային սննդի ոլորտում սերտիֆիկատների տրամադրումը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի տեղեկացմամբ` սերտիֆիկատների տրամադրմամբ զբաղվում են 4 պետական մարմիններ, տարեկան տրամադրվում են 400-500 սերտիֆիկատներ, որոնք լրացուցիչ կոռուպցիոն ռիսկեր եւ հավելյալ ծախսեր են ստեղծում բիզնեսի համար: «Սա այն դեպքն է, երբ պետք է կոռուպցիան քոքից կտրել»,- ասաց Տ. Դավթյանը: Նրա խոսքով` նման որոշման համար հիմք է եղել նաեւ ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգումներն ու եզրակացությունը: