ԵՄ երկրների ղեկավարները մարտի 6-ի արտակարգ գագաթաժողովում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության եվրոպական երաշխիքները եւ ինքնիշխան պաշտպանության միջոցները: Այս մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան բաց նամակ-ԵՄ առաջնորդների հանդիպման հրավերում, որը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։

Մասնակիցները կդիտարկեն «եվրոպական պաշտպանությունը»՝ նպատակ ունենալով «ընդունել առաջին որոշումները կարճաժամկետ հեռանկարի համար, որպեսզի Եվրոպան կարողանա դառնալ ավելի արդյունավետ եւ ավելի պատրաստված՝ ներկա եւ ապագա անվտանգության մարտահրավերներին արձագանքելու համար», - նշել է Կոշտան:

«ԵՄ-ը պետք է պատրաստ լինի ներդնել իր ավանդը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապագայում, որոնք անհրաժեշտ են, որպեսզի ապահովվի երկարաժամկետ խաղաղություն»,- շարունակել է Եվրոպայի խորհրդի ղեկավարը։