Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, դեկտեմբերի 23-ին տեղի կունենա աշխատանքի անվտանգության եւ առողջության պահպանման ոլորտում հանրապետության լավագույն 10 ձեռնարկությունների պարգեւատրման արարողությունը:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկություններն ընտրվել են Հայաստանի գործատուների հանրապետական միության 2010-2011թթ. ընթացքում կատարած դիագնոստիկ վերլուծությունների, ռիսկերի գնահատման, առանձին հարցաշարերի վերլուծության մեթոդոլոգիայով, հաշվի առնելով աշխատանքի պետական տեսչության եւ արհմիությունների կոնֆեդերացիայի տվյալները:

Սույն մրցանակաբաշխությունը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ եւ լավ հնարավորություն է աշխատանքի պաշտպանության տարին ամփոփելու  իմաստով:

Միջոցառմանը կմասնակցեն եւ հաղթողներին կպարգեւատրեն  ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Գրիգորյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահները, ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետը, հայտնի գործարարներ, սոցիալական այլ գործընկերներ: