Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 22-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Իոաննիս Կորինթիոսին՝ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար, որի արդյունքում, Նախագահի խոսքով, հայ-հունական հարաբերությունները որոշակի առաջընթաց են ապրել:

Հունաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի եւ գնահատականի համար՝ հույս հայտնելով, որ հայ եւ հույն ժողովուրդների միջեւ առկա բարեկամությունը կշարունակվի եւ հիմք կհանդիսանա բոլոր ոլորտներում հարաբերությունների առավել խորացմանը: