Այցելեցի Սիրիայի ափամերձ լեռներում՝ Թուրքիայի հետ սահմանի գեղատեսիլ հայկական Քեսաբ գյուղը: Դրա մասին սոցցանցերում գրել է կանադացի լրագրող Նիլ Հաուերը։

«Քեսաբն, ըստ էության, պատմական Արևմտյան Հայաստանի՝ տարածաշրջանում դարեր շարունակ, մինչև 1915 թվականի ցեղասպանությունը գոյություն ունեցող հայկական քաղաքների՝ վերջին կենդանի հողակտորն է»,- գրել է նա:

«Բայց նույնիսկ մեկուսացված Քեսաբը զերծ չէր պատերազմից։ 2014 թվականին Թուրքիան ջիհադիստական ​​խմբավորումներին թույլ է տվել անցնել սահմանը և վայրագություններ անել քաղաքում՝ դուրս քշելով նրա բոլոր բնակիչներին, մինչև սիրիական բանակը հետ գրավեց այն։ Ընդ որում, մարդիկ միևնույնն է, վերստին վկառուցել են այն, ինչպես 1915 թվականին»,- հավելել է նա։

Լրագրողը զարմանալի է համարել, որ հայ համայնքը գոյատևել է՝ ի հեճուկս մեկ դարում (1909, 1915 և 2014 թվականներին) իր գլխով անցած երեք դաժան արշավանքների: