Ազգային ժողովի պաշտոնից հեռացած Հովիկ Աբրահամյանի թիմի վերջին անդամները նույնպես լքեցին Ազգային ժողովը: NEWS.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ` օրերս աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել ԱԺ նախագահի իրավական հարցերով խորհրդական Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ նախագահի օգնական Գեորգի Մուրադյանը, ԱԺ նախագահի ռեֆերենտներ Նվարդ Վարդանյանը եւ Նարե Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հետ կապված ավելի վաղ աշխատանքից հեռանալու դիմում էին ներկայացրել ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը, ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը եւ ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը: