Nissan ընկերությունը քայլ է կատարել, առաջին անգամ ներկայացնելու համար իր նոր ինքնավար մոբիլային ծառայությունը` ճապոնական ամենավաճառվող Nissan Serena մինիվենում առանց վարորդի ընթանալով քաղաքային խրթին ճանապարհներով, գրում է Autoblog-ը:

Զարգացող ծառայությունը նպատակ ունի լուծելու տեղական փոխադրամիջոցների խնդիրները, մասնավորապես՝ վարորդների պակասը, որը պայմանավորված է երկրի ծերացմամբ և բնակչության նվազմամբ: Nissan-ի ինքնակառավարման փորձարկումը տեղի է ունեցել վերջերս Ճապոնիայի Յոկոհամա նահանգի Մինատո Միրաի շրջանում՝ մեքենաներով և հետիոտներով լցված բանուկ փողոցներում, իսկ տարածքում առավելագույն արագությունը սահմանվել է 25 մղոն/ժ:

Nissan-ը հեշտացրել է Serena-ն առանց վարորդի կառավարումը՝ մինիվենի ներսում և շրջակայքում տեղադրելով 14 տեսախցիկ, ինը ռադար և վեց լիդարային սենսոր (շրջակա տարածության կամ երկրի մակերեսի վրա գտնվող առարկաների հեռավորությունը հաշվելու համար նախատեսված լազերային հեռաչափի սկանավորող գործիք-խմբ.):

Տանիքի վրա տեղադրված սենսորներն ավտոարտադրողի նախորդ փորձնական ավտոմեքենաների համեմատ ավելի առաջադեմ են՝ հայտնաբերման ուժեղացված հնարավորությունների առումով՝ շնորհիվ Serena-ի ավելացված բարձրության: Արհեստական ​​բանականությունն (AI) իր հերթին բարելավել է շրջակա միջավայրի (տեղանքի) ճանաչումը:

Մինչ փորձի սկսվելը, ընկերության ինժեներները փորձարկեցին արձագանքը մի քանի սցենարներով, որոնք կարող են ի հայտ գալ երթուղում, ներառյալ՝ վթարային իրավիճակների ստեղծման դեպքում անհապաղ կանգառը:

Տրանսպորտային միջոցները վերահսկվում էին հեռակա կարգով, և անհրաժեշտության դեպքում հեռակառավարվող դիտորդը կարող էր վերահսկել: Առջևի ուղևորի նստարանին նույնպես մարդ է եղել։