Google-ի պայմանագիրը Mozilla Foundation ընկերության հետ` Firefox հայտնի բրաուզերում փնտրող համակարգ ներբեռնելու վերաբերյալ, ինտերնետ հսկայի համար կարժենա 900 միլիոն դոլար:

Պայմանագրի համաձայն, Google-ը Firefox–ում փնտրող համակարգ կդառնա եւս երեք տարի, իսկ ռեկորդային գումարը բացատրվում է նրանով, որ ինտերնետային հսկայի գլխավոր հակառակորդը Microsoft-ն է եղել, որն առաջ է քաշում իր փնտրող համակարգը` Bing-ը: Բանակցություններին մասնակցել է նաեւ Yahoo-ն, բայց գործարքը չափազանց թանկ էր նրա համար: Պայմանագրի պայմանները բացահայտել է AllThingsD  հրատարակչությունը: