Երկուշաբթի առավոտյան նավթի գինը բարձրանում է. Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը կազմել է 71,14 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,56 դոլարով (0,79 տոկոս) ավելի է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Անցած ուրբաթ այս պայմանագրերն աճել են 0,7 դոլարով (1 տոկոս)՝ հասնելով 70,58 դոլարի մեկ բարելի դիմաց։

WTI-ի ապրիլյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում աճել են 0,51 դոլարով (0,76%)՝ հասնելով 67,69 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել է 0,63 դոլարով (1 տոկոս)՝ հասնելով 67,18 դոլարի մեկ բարելի դիմաց։ Անցած շաբաթվա ընթացքում Brent-ը թանկացել է 0,3 տոկոսով, WTI-ը՝ 0,2։