Ապարանի ոստիկանները բացահայտել են 2001թ. տեղի ունեցած գողության դեպքը:

Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 2001 թ. մայիսի 2-ին ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արա գյուղի թռչնաբուծական ֆաբրիկան սնուցող էլեկտրական հոսանքի հենասյունից 900 մետր ալյումինե հաղորդալար են գողացել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 23-ին պարզվել է, որ այդ գողությունը կատարել է 31-ամյա Արմեն Հովհաննիսյանը: Կատարվում է քննություն: