«Աշխարհի ամենատգեղ կենդանի» կոչված Psychrolutes marcidus ձուկը Նոր Զելանդիայում Տարվա ձուկ է ճանաչվել, հայտնում է SkyNews-ը։
Այս արարածը, որի երկարությունը հասնում է մոտ 30 սմ-ի, սիրալիրորեն հայտնի է որպես պարոն Բլոբի և Տգեղ Կենդանիների Պահպանման Միության պաշտոնական հմայիլն է:
Ձուկն գնդարմատի ձևի գլուխ և լմփոշ ու ճլորուն մաշկ ունի և հանդիպում է ծովի խորքում, հիմնականում Ավստրալիայի մայրցամաքի հարավ-արևելյան ափերի մոտակայքւոմ, ավստրալական Թասմանիա կղզու և Նոր Զելանդիայի ջրերում:
Psychrolutes marcidus-ը գլխավորել է «Լեռներից մինրև ծով» բնության պահպանության հիմնադրամի՝ բնապահպանական շահույթ չհետապնդող կազմակերպության ամենամյա հարցման արդյունքները՝ 5500 հարցվածներից մոտ ավելի քան 1300 ձայն հավաքելով:
Այս կենդանին, որն ունի դոնդողանման, շերեփուկի նմանվող մարմին, օգուտ է քաղել վերջին շրջանում աջակցության աճի պոռթկումից՝ մոտ 300 ձայնով հաղթելով մեկ այլ վտանգված խորջրյա բնակչի՝ Ճառագայթալողակների դասի նարնջագույն roughy-ին (Hoplostethus atlanticus):
Իր բնական միջավայրում, ծովի հատակին 600-1200 մ խորության վրա, Psychrolutes marcidus-ը նման է ցանկացած այլ ձկան:
Բայց երբ Psychrolutes marcidus-ները բարձրանում են ծովի մակերես, որտեղ ջրի ճնշումը բավականաչափ ուժեղ չէ նրանց ձևը պահպանելու համար, նրանք վերածվում են մռայլ, տհաճ արտաքինով արարածների։
Հիմնադրամի համատնօրեն Քիմ Ջոնսը մրցույթը նկարագրել է որպես «պայքար խորջրյա երկու անսովոր արարածների միջև, որտեղ ձկան արտասովոր գեղեցկությունն օգնում է գրավել ընտրողների ուշադրությունը»:





























