Մարդիկ արագորեն հիմարանում են, և այդ գործընթացը սկսվել է համաճարակից շատ առաջ՝ 2010թ.-ին։ Այս արդյունքները ցույց է տվել վերջերս կատարած ուսումնասիրությունը՝ հիմնված PISA-ի (Աշակերտների միջազգային գնահատման ծրագիր) թեստերի արդյունքների վրա: Ուշադրության և վերլուծական մտածողության հետ կապված խնդիրներ նկատվում են ոչ միայն դեռահասների, այլև մեծահասակների մոտ, գրում է The Financial Times-ը։
Մասնագետները նշում են, որ զարգացած երկրներում մեծահասակների 25%-ը չի կարողանում լուծել նույնիսկ պարզ մաթեմատիկական խնդիրներ, իսկ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը հասնում է 35%-ի։
Գիտնականներն ասում են, որ պատճառը թվային տեխնոլոգիաներից և տեսահոլովակային մտածողությունից հասարակության աճող կախվածությունն է, որի դեպքում մարդն ընկալում է տեղեկատվությունը հատվածներով, կարճ կտորներով և վառ պատկերներով: 2015 թվականից ի վեր երիտասարդներն ավելի ու ավելի շատ են ունենում կենտրոնանալու խնդիրներ։ Երիտասարդներն ավելի ու ավելի են փոխարինում ակտիվ, խորը մտածողությունը սոցիալական մեդիայի հոսքերով պտտվելով:
Գրագիտության և թվաբանության հետ կապված խնդիրները հատկապես նկատելի են բարձր եկամուտ ունեցող երկրներում: Մասնագետները դա կապում են սմարթֆոնների, արագ ինտերնետի և սոցիալական ցանցերի ազդեցության հետ, որոնք առանց մեծ ջանքերի խթանում են դոֆամինի արտազատումը։ Բացի այդ, սոցիալական ցանցերից և այլ աղբյուրներից ստացվող տեղեկատվության գերբեռնվածությունը հանգեցնում է համակարգված հոգնածության, ինչը նույնպես խաթարում է ճանաչողական կարողությունները:





























