Ստամբուլից հետո Անկարայի և Իզմիրի նահանգները հինգ օրով արգելել են ցանկացած հանրային ակցիա իրենց քաղաքներում՝ Թուրքիայում բողոքի ցույցերի ֆոնին:
«Որոշման համաձայն՝ քաղաքում հասարակական կարգը պահպանելու և հնարավոր սադրիչ գործողությունները կանխելու նպատակով հինգ օրով՝ մարտի 21-ի ժամը 14:00-ից մինչև 2025 թվականի մարտի 25-ը, ժամը 23:59-ն արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերի երթերը և մամուլում հրապարակված հայտարարությունները»,- ասվում է Անկարայի քաղաքային իշխանությունների տարածած հաղորդագրության մեջ:
Հինգշաբթի Անկարայում և Ստամբուլում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ի պաշտպանություն ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։ Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգուր Օզելը բազմիցս կոչ է արել ոստիկանությանը և քաղաքային իշխանություններին դադարեցնել պղպեղի սփրեյի օգտագործումը Ստամբուլում ցուցարարների դեմ։ Ակցիայի ընթացքում մասնակիցները մի քանի անգամ շտապօգնություն են խնդրել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմն, իր հերթին, հերքել է մի շարք լրատվամիջոցների տեղեկությունները երկրում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների կողմից ռետինե փամփուշտների ենթադրյալ օգտագործման մասին։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ վերջին տվյալներով՝ ցույցերի արդյունքում տուժել է 16 ոստիկան։
NTV-ն նաև հաղորդել է, որ Իզմիր նահանգում հինգ օրով կարգելվեն բոլոր տեսակի հավաքները, ցույցերը և մամուլի հայտարարությունները՝ ուրբաթ օրը ժամը 10:00-ից մինչև մարտի 25-ի ժամը 23:59-ը:





























