Սուդանում գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանի գլխավորած բանակը երկրի մայրաքաղաք Խարտումում գրավել է նախագահական պալատը, հայտնում են Reuters-ը և Associated Press գործակալությունները։
Զինվորականները սանրում են պալատի շրջակայքը՝ փնտրելով արագ արձագանքման ռազմականացված ուժերի (RSF) անդմաներին, որոնք ընդդիմանում են բանակին, Reuters-ին հայտնել են աղբյուրները: RSF-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս հաղորդումները: «Մեր ուժերն ամբողջությամբ ոչնչացրել են թշնամու մարտիկներին ու տեխնիկան, ինչպես նաև մեծ քանակությամբ տեխնիկա և սպառազինություն են գրավել»,-հայտնել է բանակի ներկայացուցիչը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Արագ արձագանքման ուժերը 2023 թվականի գարնանը գրավեցին պալատը և մայրաքաղաքի մեծ մասը, որից հետո սկսեցին զուգահեռ կառավարություն ձևավորել, հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Օմար ալ-Բաշիրը մինչև 2019 թվականը գրեթե 30 տարի ղեկավարել է Սուդանը։ Նրան գահընկեց են արել զինվորականները, որոնք խոստացել էին իշխանությունը հանձնել քաղաքացիական կառավարությանը, բայց այդպես էլ չեն կատարել խոստումը:





























