Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է, որ Ստամբուլի հանրահավաքին մոտ 300 հազար մարդ է մասնակցել, հայտնում է SHOT-ը։
Ստամբուլի բնակիչները «Ապստամբություն, հեղափոխություն, ազատություն» կարգախոսներով կոչ են արել տապալել Էրդողանին։ Իսկ Անկարայում ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառվել։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։
Թուրքիայում բողոքի ցույցերը շարունակվում են Ստամբուլի քաղաքապետին ձերբակալելուց հետո երրորդ օրը։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել խոշոր քաղաքների փողոցներ՝ պահանջելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։




























