Իսլանդիայի երեխաների գործերով նախարարը հրաժարական է տվել, քանի որ խոստովանել է, որ երեխա է ունեցել դեռահասից ավելի քան 30 տարի առաջ, տեղեկացրել է BBC News-ը։

Նախարար Ասթհիլդուր Լոա Թուրսդոտիրը լրատվամիջոցների հարցազրույցում ասել է, որ սկսել է հարաբերություններն այն ժամանակ, երբ տղան 15 տարեկան էր, ինքը 22-ամյա խորհրդատու էր կրոնական խմբում, որտեղ նա հաճախում էր:

Այնուհետեւ նա ծննդաբերել է իր երեխային, երբ տղան 16 տարեկան էր, իսկ ինքը՝ 23:

«Անցել է 36 տարի, այդ ընթացքում շատ բան է փոխվել, եւ այսօր ես հաստատ այդ հարցերն այլ կերպ կլուծեի»,- ասել է 58-ամյա նախարարը։

Իսլանդիայի վարչապետ Քրիսթրում Ֆրոսթադոտիրը մամուլին հայտնել է, որ սա «լուրջ հարց» է, չնայած ասել է, որ ավելին չգիտի, քան «սովորական մարդը»։

«Սա շատ անձնական հարց է, եւ ելնելով շահագրգիռ անձի նկատմամբ հարգանքից՝ ես չեմ մեկնաբանի դրա բնույթը»,- ասել է նա:

Ըստ Visir թերթի՝ Ֆրոսթադոտիրն ասել է, որ միայն հինգշաբթի երեկոյան է ստացել պատմության հաստատումը:

Նա անմիջապես կանչել է Թուրսդոտիրին իր գրասենյակ, եւ վերջինը հրաժարական է տվել: