ԱՄՆ Ջորջիա նահանգից մի խումբ տղամարդիկ Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 121 ժամ 3 րոպե անդադար բասկետբոլ խաղալով, հայտնում է UPI-ն։

Տղամարդիկ, որոնք Ատլանտայում հիմնված ոչ առևտրային «Men Opposing Sex Traffic» կազմակերպության անդամներ են, իրենց խաղն ավարտել են ուրբաթ առավոտյան ժամը 10-ին Ֆերբերնի Landmark քրիստոնեական դպրոցի մարզադահլիճում:

17-ից 64 տարեկան 23 խաղացողները պետք է ողջ խաղի ընթացքում մնային դահլիճում, սակայն կարող էին կարճ ընդմիջումներ անել: Վերջնական հաշիվը՝ 13096:12972 էր։

Այս միջոցառումից հավաքված գումարն ուղղվել է սեռական շահագործման նպատակով մարդկանց առևտրի դեմ պայքարի և տուժածների վերականգնողական ծրագրերին աջակցմանը: