Նավթի գինը երեքշաբթի կայունացել է այն բանից հետո, երբ նախորդ աճուրդներում ավելացել էր Վենեսուելայի էներգառեսուրսներ գնող երկրների դեմ երկրորդական պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ ծրագրերի մասին լուրերի պատճառով:
Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է 72,99 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,01 դոլարով (0,01 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Երկուշաբթի այս պայմանագրերը թանկացել են 0,84 դոլարով (1,2 տոկոս)՝ հասնելով 73 դոլարի մեկ բարելի դիմաց։
WTI-ի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,05 դոլարով (0,07 տոկոս)՝ հասնելով 69,06 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել է 0,83 դոլարով (1,2 տոկոս)՝ հասնելով 69,11 դոլարի մեկ բարելի դիմաց։




























