Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Գլխավոր ասամբլեան առաջին անգամ գումարվել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) նախագահի թեկնածու, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո, գրում է թուրքական Cumhuriyet-ը։
Ընդդիմադիր պատգամավորները ոտքի են կանգնել իրենց տեղերից՝ ձեռքներին Իմամօղլուի պատկերով պաստառներ և գրություններ՝ «Մի՛ հուսահատվեք, շարունակե՛ք պայքարը։ Միայնակ փրկություն չկա, կա՛մ բոլորս միասին, կա՛մ մեզանից ոչ մեկը»:
Նիգդեի պատգամավոր Օմեր Ֆեթհի Գյուրերը, նախ ելույթ ունենալով CHP-ի անունից, քննադատել է Իմամօղլուի ձերբակալությունն ու ընդգծել, որ այն, ինչ տեղի է ունենում, խնդիր է Թուրքիայում ժողովրդավարության համար։ Քննադատելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչող վիրավորանքները՝ Գյուրերն ասել է. «Մենք խստորեն դատապարտում ենք և չենք ընդունում Էրդողանի մոր հասցեին վիրավորանքները»։ Երբ Ստամբուլում ելույթ ունեցավ ԱԶԿ-ի պատգամավոր Ջունեյթ Յուքսելը, խորհրդարանում լարվածություն առաջացավ։ Երբ Յուքսելը հայտարարեց. «Թուրքիան ժողովրդավարական օրինական պետություն է», CHP-ի պատգամավորները սկսեցին հարվածել իրենց դիմացի նստարաններին։ ԱԶԿ-ականները ծափահարություններով աջակցեցին նրա ելույթին։
Փողոցային ցույցերին մասնակցող քաղաքացիներին անվանելով «մարգինալ կազմակերպությունների անդամներ» և «քաղաքային ավազակներ», Յուքսելը ցուցարարներին մեղադրել է մզկիթները և անվտանգության ուժերին վնասելու մեջ։




























