Թուրքիայում հակակառավարական ցուցարարները հայտարարել են, որ մտադիր են շարունակել Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությամբ առաջացած ցույցերի արշավը, որը վերջին տասնամյակում ընդդիմության ամենամեծ հանրահավաքն է, չնայած զանգվածային ձերբակալություններին և ոստիկանության հետ բախումներին, հաղորդում է Reuters-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, թե նրանց «շոուն» կմարի։
Սակայն անցյալ շաբաթ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից ի վեր հարյուր հազարավոր մարդիկ ամեն գիշեր հավաքվում են հրապարակներում, փողոցներում և համալսարաններում՝ վանկարկելով Էրդողանի դեմ կարգախոսներ և կոչ անելով ոչ միայն ազատ արձակել Իմամօղլուին, այլև արդարություն և մարդու իրավունքներ պահանջում, հաղորդում են լրատվամիջոցները:
Ցուցարարները, ընդդիմադիր կուսակցությունները, եվրոպական առաջնորդները և իրավապաշտպան կազմակերպությունները Էրդողանի գլխավոր մրցակից Իմամօղլուի կալանավորումը որակել են քաղաքականացված և հակաժողովրդավարական քայլ: Հավաքներն արգելված են, բայց, այնուամենայնիվ, հիմնականում խաղաղ մնացին մինչև ուշ երեկո, երբ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ օգտագործեց՝ ի պատասխան կրակոցների և ձերբակալեց ավելի քան 1400 մարդու:
Reuters-ի մյուս զրուցակիցները հայտնել են նաև, թե ակնկալում են, որ ամենօրյա բողոքի ակցիաները կշարունակվեն, չնայած հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) հայտարարությանը, որ երեքշաբթի օրը կլինի Սարաչանում նախատեսված միջոցառումների վերջին օրը:
Շարունակվող բողոքի ցույցերը պոտենցիալ վտանգ են ներկայացնում Էրդողանի համար, որը դրանք «փողոցային ահաբեկչություն» է որակել
Նա չի հանդուրժում փողոցների քննադատությունը այն պահից ի վեր, երբ իշխանությունները 2013 թվականին Գեզի այգում դաժանորեն ճնշեցին հակակառավարական ցույցերը: Երկուշաբթի Անկարայում կառավարության նիստից հետո նախագահը մեղադրել է CHP-ին քաղաքացիներին սադրելու մեջ և կանխատեսել է, որ նրանք կամաչեն այն «չարության» համար, որը նրանք հասցրել են երկրին, երբ իրենց «շոուն» կմարի: Կառավարությունը հերքել է քաղաքական ազդեցության մասին մեղադրանքները և հայտարարել, որ դատական իշխանությունն անկախ է:





























