ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր պնդել է, որ իր օգնականների միջև գաղտնագրված զրույցը ոչինչ չի պարունակում, որն «արատավորում է» Եմենում հարձակման պլանները, թեև, ըստ նրա՝  ինչ-որ մեկը «անփութություն է արել», հաղորդում է CNN-ը:

«Այնտեղ ոչ մի մանրամասնություն չկար, ոչ մի արատավոր բան չկար, և դա ոչ մի ազդեցություն չի ունեցել հարձակման վրա, որը շատ հաջող է ընթացել»,-ասել է Թրամփը «The Vince Show»-ին տված հեռախոսազրույցի ժամանակ։

Նա այս մեկնաբանություններն արել է Atlantic-ի նամակագրության, դրանց թվում՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հղումը Եմենում օդային հարվածների կոնկրետ ժամկետներին և եղանակներին առնչվող մանրամասները հրապարակելուց հետո:

«Դա անչափ, անչափ հաջող հարձակում էր»,-հայտարարել է Թրամփը հարցազրույցում։

Նա այդ դրվագը ոչ թե գաղտնի տեղեկատվության արտահոսք, այլ տեխնիկական սխալ է անվանել:

«Իմ խմբում ինչ-որ մեկը կա՛մ անփութություն է արել, կա՛մ դա վատ ազդանշան է», - ասել Թրամփն՝ ըստ երևույթին կապելով Signal հավելվածի անունը հաղորդագրությունների սխալի հետ:

«Գիտեք, դա վատ ազդանշան է, նման բանմ էլ է պատահում,- ասել է նա։ - Բայց երևում է՝ մի աշխատակցի հետ է եկել, ու դա պատահաբար է եղել։

Որքանով կարող ենք դատել, ըստ իս մենք այսօր գրեթե ամեն ինչ կիմանանք, բայց մենք մի քանի լավ տղաներ ունենք, որոնք ստուգում են հեռախոսները:

Դա մի բան է, որն իրականում կարևոր չէ, չհաշված այն, որ ուզում եք պարզել՝ով է դա արել և ինչպես է արել, քանի որ չեք ցանկանում, որ դա տեղի ունենա, գիտեք, ապագայում չեք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա»:

Ավելի ուշ Թրամփը նշել է, որ դա կարող է լինել «շատ անմեղ աշխատակից», որը լրագրող Ջեֆրի Գոլդբերգին թույլ է տվել մասնակցել չաթին:

«Կարծում եմ, մենք դա շատ արագ կպարզենք: Եվ դա իրականում նշանակություն չունի»,-ասել է ԱՄՆ նախագահը: