Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր՝ մարտի 26-ին, Փարիզի Ելիսեյան պալատում ընդունել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին, հայտնում է Новини Live-ը։
Ըստ լրատվամիջոցների՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինային հետագա աջակցությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Զելենսկու Ֆրանսիա կատարած այցի մասին։
Ըստ Le Mond-ի՝ այցի նպատակն է նախապատրաստել «կամավորների կոալիցիայի» անվտանգության գագաթնաժողովը, որը կանցկացվի մարտի 27-ին Փարիզում։
Գագաթնաժողովի մասնակիցները մտադիր են քննարկել Ուկրաինային աջակցելու քայլերը։





























