Եվրոպական պաշտպանական դաշինքն այլևս ոչ թե «եթե»-ի, այլ «որքան արագ»-ի հարց է, ըստ Reuters-ի՝ հինգշաբթի հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը ։
«Եվրոպական պաշտպանական արդյունաբերությունը դեռևս ազգային բնույթ է կրում և, հետևաբար, խիստ անարդյունավետ», -ընդգծել է Բերբոքը Europe 2025 եվրոպական ինքնիշխանությանը նվիրված համաժողովում:
«Եթե մենք շարունակենք օգտագործել 150 տարբեր զինատեսակների համակարգեր Եվրոպայում, որոնք համատեղելի չեն միմյանց հետ, դրանց վրա կարող ենք ծախսել աշխարհի բոլոր փողերը, չենք կարողանա բավական արդյունավետ լինել, ուստի կարծում եմ, որ Եվրոպական պաշտպանական դաշինքն «Այլևս հարց չէ, թե դա տեղի կունենա՞ արդյոք, այլ այն, թե որքան արագ մենք այն կգործարկենք», - հավելել է նա:





























