ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել կառավարության արդյունավետության գրասենյակին (DOGE) անհապաղ հետ կանչել ԱՄՆ նախկին կառավարության կողմից Politico պարբերականին տրամադրված ֆինանսավորումը։

Ինչ էլ պատահի մեր «կառավարության» կողմից ձախակողմյան արմատական (կամ ինչպես այն կկոչեք) Politico հանդեսին տրված 8 միլիոն դոլարը, հարուստ տղերքին պատկանող այդ գումարը հնարավորինս արագ պետք է վերադարձնել DOGE-ին։

Բացի դրանից, մտադի՞ր է արդյոք Սթեյսի Աբրամսը վերադարձնել  2 միլիարդ դոլարը, որը DOGE-ն ուղղել էր նրա «բնապահպանական հիմնադրամ» դեռ պաշտոնը ստանձնելուց առաջ: Նա նվիրաբերել է 100 դոլարից մինչև 2 միլիոն դոլար ընդամենը մեկ օրո՞ւմ: Վատ չի: Վերադարձրո՛ւ փողը»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որի արդյունքում փակվել են պետական ​​միջոցներով ֆինանսավորվող լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Ամերիկայի ձայնը»: