Ռուսաստանցի զինվորականների թիվն Արկտիկայի գոտում կաճի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Արկտիկա. երկխոսության տարածք» 6-րդ միջազգային ֆորումի ժամանակ, գրում է «Коммерсантъ»-ը։
Ըստ նրա՝ անհրաժեշտ է միաժամանակ երկարացնել Արկտիկայի ռազմական քաղաքների և փակ վարչատարածքային միավորների բարելավման ծրագիրը, որտեղ ապրում են ռուսաստանցի զինվորները, սպաները և նրանց ընտանիքները։
«Նման վերանորոգման ծրագիրը պետք է գործի առնվազն մինչև 2030 թվականը, դաշնային բյուջեի տարեկան ֆինանսական աջակցության ծավալը կազմում է առնվազն 10 միլիարդ ռուբլի: Ես կցանկանայի ընդգծել, որ դա, իհարկե, կապված է նաև այս տարածաշրջանում մեր ռազմական բաղադրիչի հզորացման հետ. զինվորականների թիվն այստեղ կաճի:
Պուտինը պաշտպանության նախարարությանը կոչ է արել աշխատել շինարարության նախարարության և տարածաշրջանների հետ համատեղ՝ որոշելու, թե կոնկրետ ինչ ռեսուրսներ և ինչ ժամկետներում պետք է հատկացվեն վերանորոգմանն աջակցելու համար:
«Ռուսաստանը երբեք որևէ մեկին չի սպառնացել Արկտիկայում: Բայց մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը, համարժեք արձագանքման գիծ մշակում, բարձրացնում զինված ուժերի մարտունակությունն ու արդիականացում ռազմական ենթակառուցվածքները»,-եզրափակել է նա:





























