Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան շաբաթ օրը հայտարարել է նոր կառավարության ստեղծման մասին, հայտնում է Sana-ն։
Ընդհանուր առմամբ, Սիրիայի նոր կառավարության կազմում ընդգրկված է 22 նախարար։
«Մենք ականատես ենք մեր ազգային գործընթացի նոր փուլի ծնունդին, և նոր կառավարության ձևավորումն այսօր նոր պետություն կառուցելու մեր ընդհանուր կամքի հռչակումն է»,- հայտարարել է ալ-Շարաան՝ սիրիական նոր կառավարության ձևավորման հայտարարության ժամանակ։
Սիրիայի նախագահը հավելել է, որ նոր կառավարությունը «ձգտելու է նոր հորիզոններ բացել կրթության և առողջապահության ոլորտներում, և մենք թույլ չենք տա, որ կոռուպցիան ներթափանցի մեր հաստատություններ»։
Սիրիայի նոր նախարարների անուններն են՝ արտաքին գործերի և արտագաղթողների գործերի նախարար Ասադ ալ-Շայբանի, պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրա, ներքին գործերի նախարար Անաս Խաթաբ, արդարադատության նախարար Մազհար ալ-Վայս, բարեգործության նախարար Մոհամմադ Աբու ալ-Խաիր Շուքրի, բարձրագույն կրթության նախարար Մարվան ալ-Հալաբի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Հինդ Քաբավաթ, էներգետիկայի նախարար Մոհամադ ալ-Բաշիր, ֆինանսների նախարար Մոհամադ Յուսիր Բարնեա, էկոնոմիկայի նախարար Նիդալ ալ-Շաար, առողջապահության նախարար Մուսաաբ Նազալ ալ-Ալի, Տեղական կառավարման և շրջակա միջավայրի նախարար Մոհամադ Անջարանի, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարար Ռաեդ ալ-Սալեհ, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աբդ Էլ-Սալամ-Խայքալ, գյուղատնտեսության նախարար Ամջադ Բադր, կրթության նախարար Մոհամադ Աբդ ալ-Ռահման Տարկո, հասարակական աշխատանքների և բնակարանաշինարարության նախարար Մուստաֆա Աբդ ալ-Ռազաք, մշակույթի նախարար Մոհամադ Սալեհ, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Մոհամադ Սամի Համիդ, զբոսաշրջության նախարար Մազեն ալ-Սալհանի, վարչական զարգացման նախարար Մոհամադ Սքաֆ, տրանսպորտի նախարար Յաարուբ Բադր, տեղեկատվության նախարար Համզա Մուստաֆա:





























