Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 29-ին հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Էրդողանը շնորհավորել է Ալիևին մահմեդականների սուրբ Ռամազան տոնի կապակցությամբ։

Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել «եղբայրական» Թուրքիային։

«Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել եղբայրական և դաշնակցային հարաբերությունների վրա հիմնված ադրբեջանա-թուրքական հարաբերությունների հեռանկարների շուրջ և մոտ ապագայում նոր հանդիպման հույս են հայտնել»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։