Երեւանում, դեկտեմբերի 26-ին`ժամը 15.40-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 15 տան արտաքին պատից տեղի է ունեցել քարաթափում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ տան հյուսիսային պատից տեղի է ունեցել քարաթափում, պատերին կան բազմաթիվ ճեղքեր, առկա է շենքի փլուզման վտանգ: Բնակիչների հավաստմամբ` պատերի առանձին հատվածների փլուզումներ են տեղի ունեցել դեռեւս երկու ամիս առաջ, որի մասին տեղյակ են եղել Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները: Բնակիչներին առաջարկվել է լքել շինությունը:

Տուժածներ չկան: