Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեյին` Իսպանիայի Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Իսպանիայի Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները եւ լավագույն մաղթանքները:

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել` ի շահ մեր երկու ժողովուրդների բարօրության:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»: