Համաշխարհային տնտեսությունը կարող է բախվել վերջին 20 տարվա ընթացքում իր երրորդ գլոբալ անկմանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներմուծվող ապրանքների վրա բարձր մաքսատուրքերի ֆոնին: Այս կարծիքը մեջբերված է Axios պորտալում հրապարակված հոդվածում։

Նշվում է, որ վերջին մոտ երկու տասնամյակների ընթացքում աշխարհը երկու անգամ բախվել է լուրջ տնտեսական ցնցումների՝ 2008-2009 թվականների ֆինանսական ճգնաժամին և 2020 թվականի COVID-19 համաճարակին: Այնուամենայնիվ, Թրամփի կողմից ԱՄՆ ներմուծվող օտարերկրյա ապրանքների վրա մաքսատուրքերի սահմանումը և այլ երկրների կողմից հնարավոր պատասխան միջոցները կարող են հանգեցնել երրորդ «տնտեսական երկրաշարժին»։