Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես ստորագրվել է  Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները. «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները: