Երեւանում, դեկտեմբերի 27-ին, ժամը 21.40-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ներքին Չարբախի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60-70 տարեկան կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը տեղում մահացել է, իսկ վարորդը` դեպքի վայրից հեռացել:



























