Երեւանում, այսօր` դեկտեմբերի 28-ին` ժամը 00.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Մամիկոնյանց փողոցի թիվ 56 շենքի 50-րդ բնակարանի բնակիչ, 25-ամյա Մարինե Ակուլյանը : Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Նույն օրը դեղորայքային թունավորման նախանշաններով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Նիկոյան փողոցի թիվ 16 շենքի 5-րդ բնակարանի բնակիչ, 28-ամյա Լուսինե Պետրոսյանը , ով ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Դեկտեմբերի 28-ին` ժամը 08.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեկտեմբերի 27-ին ժամը 20.00-ի սահմաններում թունավորման նախանշաններով Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել Արագած գյուղի բնակիչներ` 9-ամյա Ինգա եւ 7-ամյա Լիանա Կարապետյանները:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























