Միացյալ Նահանգների և Եվրամիության բանակցողները բազմիցս հանդիպել են և հսկայական առաջընթաց են գրանցել, երկուշաբթի հայտարարել է Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Քևին Հասեթը, երբ ԵՄ բանակցողները Վաշինգտոնում էին նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքերի շուրջ բանակցելու նպատակով:
«ԵՄ-ի հետ շատ քննարկումներ են եղել»,-նշել է Հասեթը Fox Business Network-ին տված հարցազրույցում։
«Մենք հսկայական առաջընթաց ենք գրանցում: Դա շատ լավ կլինի ամերիկացի աշխատողների, հատկապես ավտոմոբիլային արդյունաբերության աշխատողների համար», - հավելել է նա:





























