ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է «անձեռնահաս» լինելու մեջ։

Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում, հանդիպելով Սալվադորի առաջնորդի հետ, Թրամփը լրագրողներին ասել է, որ եթե Բայդենը և Զելենսկին կոմպետենտ լինեին, ոչ մի կերպ չպետք է թույլ տային, որ պատերազմ սկսվեր»:

«Բայդենը կարող էր դադարեցնել պատերազմ, և Զելենսկին կարող էր դադարեցնել այն, իսկ Պուտինը չպետք է այն սկսեր»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Պատասխանելով Զելենսկու վերաբերյալ հարցին՝ Թրամփը պատասխանել է. «Երբ պատերազմ ես սկսում, պետք է իմանաս, որ կարող ես այն հաղթել: Դու պատերազմ չես սկսի մեկի դեմ, որը քեզանից 20 անգամ մեծ է: Իսկ հետո հույս փայփայես, որ մարդիկ քեզ մի քանի հրթիռ կտան»:

Թրամփը հայտարարել է նաև, որ ինքն առաջինն է Ուկրաինային Javelin հրթիռներ տրամադրել։

«Միլիոնավոր մարդիկ զոհվել են երեք մարդու պատճառով: Պուտինը թիվ մեկն է, ենթադրենք, Բայդենը, որը, գրողը տանի, չգիտեր՝ ինչ  անում, թիվ երկուսն է, և մեկ էլ Զելենսկին: Եվ այն ամենը, ինչ ես կարող եմ անել, փորձել կանգնեցնել այս ամենը», - ասել է Թրամփը և հավելել, որ ինքն ուզում է  ուզում եմ դադարեցնել մարդկանց սպանությունները: «Եվ կարծում եմ՝ այս առումով ամեն ինչ լավ է ընթանում։ Կարծում եմ՝ շատ շուտով շատ լավ առաջարկներ կլինեն»,-շեշտել է ԱՄՆ նախագահը։