ԵՄ-ն տրամադրել է միջոցների «երկու երրորդը», որն անհրաժեշտ է Ուկրաինային առնվազն երկու միլիոն հրետանային արկ մատակարարելու համար, հայտարարել է ԵՄ գլխավոր դիվանագետ Քայա Կալլասը` երկրներին կոչ անելով ուժեղացնել ռազմական աջակցությունն ԱՄՆ արտաքին քաղաքականության շրջադարձի ֆոնին:

Մինչև տարեվերջ նպատակին հասնելու համար կպահանջվի մոտ 5 միլիարդ եվրո, հայտնում է Euronews-ը։

«Մենք դեռ չունենք այդ գումարի 100%-ը, բայց մենք անպայման պետք է առաջ շարժվենք»,-շեշտել է Կալլասը։