ԱՄՆ անվտանգության պաշտոնյաները իսրայելական հետախուզության պաշտոնյաներին հայտնել են, որ երկու ամսվա ընթացքում կսկսվի զորքերի փուլային դուրսբերումը Սիրիայից, գրում է Ynet պարբերականը։
Նշվում է, որ Սիրիայում ամերիկյան զորքերը պահելու համար Վաշինգտոնի վրա ճնշում գործադրելու Իսրայելի փորձերը հաջողությամբ չեն պսակվել։
2024 թվականի դեկտեմբերին Պենտագոնը հայտնել էր, որ Սիրիայում մոտ 2000 ամերիկացի զինծառայող կա, գրում է BBC-ն։
Զորքերի ծրագրված դուրսբերումը չի կարելի անակնկալ համարել Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո: ԱՄՆ նախագահը վաղուց խոստացել է դուրս բերել ամերիկյան զորքերը տարածաշրջանից՝ ըստ իր վարչակազմի մեկուսացման դոկտրինի, նշում է Ynet-ը։




























