Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, դեկտեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով, Միկրոշրջան թաղամասից բերման են ենթարկել 25-ամյա մի երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա դեկտեմբերի 25-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Հրազդան քաղաքում, երթուղու միկրոավտոբուսի ուղեւորներից մեկի գրպանից գողացել է բջջային հեռախոս:
Ոստիկանները պարզել են տուժած կնոջ անձը:
Հեռախոսն առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն:




























