ԱՄՆ իշխանությունները պատրաստ են օգնել լուծելու ուկրաինական հակամարտությունը, եթե երկու կողմերն էլ հավատարիմ լինեն խաղաղությանը։ Այդ մասին Փարիզում լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Եթե երկու կողմերն էլ լրջորեն են տրամադրված խաղաղության հասնելու հարցում, ապա մենք ցանկանում ենք օգնել»,- ընդգծել է նա։
Պետքարտուղարը հավելել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում կկարողանան հասկանալ՝ արդյոք հնարավոր է վերջ տալ Ուկրաինայի հակամարտությունը.





























