Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ամերիկյան և ուկրաինական պատվիրակություններին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչներին Ելիսեյան պալատում իրենց ներկայության և արդյունավետ քննարկումների համար։ Դրա մասին սոցցանցում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Բոլորս ակնհայտորեն միասնական ենք խաղաղության մեր ցանկության մեջ: Մենք ի սկզբանե պաշտպանել ենք ՝ Ուկրաինայում պատերազմն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի առաջարկը: Դա ցույց է տալիս եվրոպական ամուր նվիրվածությունը և Միացյալ Նահանգների հետ սերտ համագործակցելու պատրաստակամությունը:

Այսօր մենք դրական և կառուցողական քննարկում ունեցանք, թե ինչպես հասնել ինչպես զինադադարի, այնպես էլ համապարփակ, տևական խաղաղության։

Ես խոսել եմ նախագահ Զելենսկու հետ հանդիպումներից առաջ և հետո՝ ապահովելու համակարգումը։ Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ Լոնդոնում»,- նշել է Մակրոնը։