Ապրիլի 21-ին, Ֆրանցիսկոս պապի մահից հետո, դարձյալ վերհիշել են այսպես կոչված «112 Գերագույն քահանայապետերի մարգարեությունը»։ Այդ փաստաթուղթը վերագրվում է 12-րդ դարում ապրած Հյուսիսային Իռլանդիայի արքեպիսկոպոս Սուրբ Մալաքիային:

Ըստ այդ կանխատեսման՝ Ֆրանցիսկոսը պետք է դառնա վերջին Պապը աշխարհի վերջից առաջ, գրում է «Московский Комсомолец»-ը։ Մալաքիան թողեց կարճ լատիներեն արտահայտություններ, որոնք նկարագրում էին յուրաքանչյուր Պապի ճակատագիրն ընդհուպ Հայտնությունը:

Ներկա քահայանապետին տեքստում կոչում են «Պետրոս Հռոմեացի» և կանխատեսվում է, որ նրան վիճակված է արածեցնել «հովվի ոչխարներ բազում տառապանքների մեջ», որից հետո կհաջորդի Հռոմի կործանումը և Ահեղ դատաստանը։

Սակայն շատ հետազոտողներ կասկածում են մարգարեության իսկությանը: Այն առաջին անգամ հայտնվել է միայն 1590 թվականին՝ Մալաքիայի մահից 500 տարի անց, բելգիացի վանական Առնոլդ դե Վիյոնի գրքում: Նա պնդում էր, որ ձեռագիրը հայտնաբերել է վանքի արխիվում։

Մինչև 1590 թվականը կառավարած պապերի նկարագրություններն, ընդհանուր առմամբ, ճշգրիտ են, հետագա մեկնաբանությունները հաճախ հակասում են իրականությանը: Դա հիմք է տալիս «Մարգարեությունն» ավելի հետագայի կեղծիք համարելու։ Ընդսմին, քահանայապետի յուրաքանչյուր մահ նորանոր հետաքրքրություն է առաջացնում առեղծվածային տեքստի նկատմամբ: