Ոստիկանության Կենտրոնականի բաժնում դեկտեմբերի 27-ին Ա. Ավետիսյանի անհայտ կորելու մասին հաղորդում էր ստացվել:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, թե դեկտեմբերի 29-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի տակ, Հրազդան գետում, տղամարդ է խեղդվում:
Ոստիկանները պարզել են, որ նա Ա. Ավետիսյանն է, որը «ցրտահարություն եւ պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:




























