Դեկտեմբերի 29-ին, ժամը 17.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի սալջարդով եւ գանգոսկրի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել 62-ամյա մի տղամարդ: Նա հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Բյուրական գյուղի խանութի մոտ, վայր ընկնելու հետեւանքով:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, թե նյութերի նախապատրաստման ընթացքում  ոստիկանները պարզել են, որ նրան, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով,  վրաերթի է ենթարկել 30-ամյա Արման Թ.-ն:

Կատարվում է քննություն: