Դեկտեմբերի 29-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքում բախվել է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, թե «ՎԱԶ-2106»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 29-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու դեպքում էլ կատարվում է քննություն:




























