Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար Անանիա Շիրակացու մեդալով է պարգեւատրվել նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը, Մովսես Խորենացու մեդալով` նախագահի աշխատակազմի առաջին բաժնի պետ Աիդա Աղաբեկյանը,  նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի վարիչ Հարություն Յաղուբյանը, Նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի վարիչ Արտակ Վարդանյանը:  Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին, Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանին, նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչության պետ Ջեմմա Հակոբյանին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ Մարգարիտ Ազարյանին:

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով է պարգեւատրվել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, Մխիթար Գոշի մեդալով` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Տիգրան Բարսեղյանը:

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգեւատրվել ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Մխիթար Գոշի մեդալով` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Անանիա Շիրակացու մեդալով` ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը,  ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Մովսես Խորենացու մեդալով` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա եւ արդյունավետ աշխատանքի համար Մխիթար Գոշի մեդալով է պարգեւատրվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Անանիա Շիրակացու մեդալով` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, Նիկոլայ Գրիգորյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը, Մովսես Խորենացու մեդալով՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: